Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

18.11.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարիկ Բին Թայմուր Ալ Սաիդին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Օմանի Սուլթանության բարեկամ ժողովրդին Օմանի Ազգային տոնի առթիվ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Օմանի միջև առկա բազմոլորտ համագործակցության օրակարգի էլ ավելի ընդլայնմանը և հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այդ ուղղությամբ, հիրավի, կարևոր հանգրվան էր այս տարի Մասկատում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Օմանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայուն զարգացում»։

← Վերադառնալ