Շնորհավորական

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

15.02.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առիթվ: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առիթով:

Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ պատմականորեն փոխադարձ համակրանքի և միմյանց շահերի հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը:

Վստահ եմ, որ սերտ փոխգործակցությամբ կկարողանանք ակտիվացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև բացահայտել և իրացնել երկկողմ տնտեսական օրակարգի առկա ներուժը` ի նպաստ մեր երկրների։

Լիահույս եմ նաև, որ Սերբիան հավասարակշիռ և կառուցողական մոտեցմամբ կաջակցի Հարավային Կովկասում հաստատված խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

← Վերադառնալ