Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սանաէ Տակաիչիին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առիթով և լավագույն բարեմաղթանքներ հղում Ձեզ և Ճապոնիայի ժողովրդին:
Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները: Կարևորելով շարունակական բնույթ կրող ակտիվ քաղաքական երկխոսության, ինչպես նաև անցյալ տարվա ընթացքում տնտեսական և մշակութային փոխգործակցության ոլորտներում արձանագրված դրական զարգացումները՝ վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը համատեղ ջանքերով առավել ընդլայնելու մեր երկրների միջև գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ բարեկամ Ճապոնիային՝ բարեկեցություն և առաջընթաց»: