Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

16.03.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով:

Ուղերձում նշված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով, որը հիմնարար քայլ է Ձեր կողմից հռչակված «Արդար Ղազախստանի» կառուցման ուղղությամբ:

Համաժողովրդական քվեարկության արդյունքներով վերստին դրսևորվեց Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը՝ օրենքի գերակայության պայմաններում երկրի անկախության ու ինքնիշխանության ապահովման, բարեկեցիկ և արդիական հասարակություն կառուցելու գործում:

Խորապես վստահ եմ, որ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման:

Ի սրտե մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ, քաջառողջություն և բարօրություն»:
 

← Վերադառնալ