Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով
Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով:
Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին:
Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով:
Համոզված եղեք, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:
Քրդական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին՝ զարգացման նոր ծրագրերի իրականացում: Շնորհավոր Նավրոզ: