Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026
Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։
Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը և ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր և երջանկություն:
Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի:
Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի և արարման համար։
Շնորհավոր Հաբ-Նիսան։