Շնորհավորական

Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

08.06.2026

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:

«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի առթիվ:

Այս մանդատը նորովի արտացոլում է հայ ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ջերմ և պատմական կապերն ավելի խորացնելու համար»:

← Վերադառնալ