Շնորհավորական
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.
«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։
Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին։ Ես անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ բարեփոխումների, նորարարության և ավելի անվտանգ Եվրոպայի շուրջ՝ միաժամանակ կառուցելով մեր երկրների միջև էլ ավելի ամուր գործընկերություն»։