Շնորհավորական
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ ընտրությունները, միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալներով, անցել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների կամարտահայտման համար պատշաճ պայմանների ապահովմամբ։
Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի։
Նա նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետության զարգացման գործում, խաղաղություն և բարօրություն: