Շնորհավորական
Իսրայելի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է.
«Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում վերջին ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով: Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ՝ շարունակելու առաջնորդել Ձեր երկիրը դեպի հետագա զարգացում և բարգավաճում:
Իսրայելի և Հայաստանի միջև ձևավորվել են գերազանց և երկարամյա հարաբերություններ: Մենք խորապես արժևորում ենք տարիների մեր կառուցած բարեկամությունն ու համագործակցությունը: Ակնկալում եմ շարունակել սերտ համագործակցությունը Ձեր կառավարության և Ձեզ հետ՝ մեր հարաբերություններն ավելի խորացնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով:
Ողջունում եմ Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացը և այդ նպատակին Ձեր հանձնառությունը, որն, անկասկած, օգուտ կբերի երկու ժողովուրդներին և կբարելավի երկու երկրների քաղաքացիների կյանքը: Մաղթում եմ Ձեզ, Ձեր կառավարությանը ու Հայաստանի ժողովրդին հաջողություն, առողջություն և խաղաղություն»: