Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի առիթով։
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև ձևավորված ջերմ և վստահելի հարաբերությունները վերջին տարիներին ձեռք են բերել նոր որակ՝ հասնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս կարևոր հանգրվանը վկայում է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ամուր քաղաքական երկխոսության, փոխադարձ վստահության և համագործակցությունը խորացնելու ընդհանուր հանձնա¬ռության մասին։
Ուրախ կլինեմ երկկողմ այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում՝ վստահ լինելով, որ Ձեր այցը կարևոր խթան կհանդիսանա մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես՝ քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում։
Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան օրվա առիթով՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»։