Շնորհավորական
Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով
13.08.2026
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով։
«Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կխորանան փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների», – ուղերձում նշել է պետության ղեկավարը։
Օգտվելով առիթից՝ Թուրքմենստանի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման։