Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

27.09.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ թուրքմեն ժողովրդին ազգային տոնի՝ Թուրքմենստանի Անկախության օրվա առիթով:

Անկախության հռչակումից ի վեր Թուրքմենստանը զգալի հաջողությունների է հասել տնտեսական և սոցիալ-քաղաքական բարեփոխումների ոլորտներում` իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային հարաբերությունների համակարգում:

Վստահ եմ, որ Հայաստանի և Թուրքմենստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերություններն ապագայում կշարունակեն հետևողականորեն զարգանալ և ընդլայնվել՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության և բարգավաճման ապահովման:

Անհամբերությամբ սպասում եմ մեր առաջիկա հանդիպումներին Ավազայում և Երևանում, որոնք լավ հնարավորություն կընձեռեն բովանդակալից երկխոսություն անցկացնելու համար:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և հետագա առաջընթաց»:

← Վերադառնալ