Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

25.10.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ղազախստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով:

Նշանավորելով պատմության կարևորագույն փուլերից մեկը՝ այս օրը նախանշեց ինքնիշխան Ղազախստանի Հանրապետության զարգացման նպատակն ու ուղին: Ձեր ղեկավարությամբ երկիրը վստահորեն առաջ է մղում քաղաքական համակարգի արդիականացման և սոցիալ-տնտեսական բարեփոխումների գործընթացները՝ հետևողականո¬րեն ամրապնդելով իր հեղինակությունն ու դիրքերը միջազգային ասպարեզում:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում «Առաջնորդների գագաթնաժողովին» մասնակցելու համատեքստում Ձեր՝ վերջերս Երևան կատարած այցը։ Համոզված եմ, որ Ձեր առաջիկա պետական այցը Հայաստանի Հանրապետություն նոր կարևոր խթան կհանդիսանա մեր պետությունների միջև հաստատված ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ ջանքերի համար և թույլ կտա նախանշել առավել հավակնոտ, հեռանկարային և փոխշահավետ ծրագրերը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի նպաստ Ղազախստանի բարգավաճման և առաջընթացի, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

← Վերադառնալ