Արտերկրյա այցեր

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

08.05.2023 - 09.05.2023

ևս 51 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: «Վնուկովո-2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարներին։

Զորահանդեսից հետո ՀՀ վարչապետը և մյուս երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ՝ Ռոզալիա Աբգարյանին եւ Ներսես Սիմոնյանին: Նրանք այստեղ են ժամանել Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:

Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն:

← Վերադառնալ