1433x955px - 506 Կբ
1179x786px - 406 Կբ
1353x902px - 306 Կբ
1620x1080px - 320 Կբ
1201x801px - 451 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 461 Կբ
1670x1113px - 705 Կբ
1670x1113px - 540 Կբ
1670x1113px - 645 Կբ
1670x1113px - 896 Կբ
1670x1113px - 955 Կբ
1670x1113px - 577 Կբ
1670x1113px - 895 Կբ
1670x1113px - 652 Կբ
1670x1113px - 695 Կբ
1670x1113px - 670 Կբ
1670x1113px - 684 Կբ
1670x1113px - 1 Մբ
1620x1080px - 300 Կբ
1620x1080px - 335 Կբ
1620x1080px - 878 Կբ
1546x1031px - 1 Մբ
1543x1029px - 1 Մբ
1506x1004px - 1 Մբ
1400x934px - 544 Կբ
1620x1080px - 599 Կբ
1411x941px - 622 Կբ
1670x1113px - 623 Կբ
1670x1113px - 670 Կբ
1670x1113px - 541 Կբ
1670x1113px - 598 Կբ
1590x1060px - 878 Կբ
1580x1053px - 808 Կբ
1597x1065px - 957 Կբ
1060x1590px - 726 Կբ
1517x1012px - 1 Մբ
1581x1054px - 1 Մբ
1594x1063px - 1 Մբ
1620x1080px - 1006 Կբ
1620x1080px - 568 Կբ
1503x1002px - 650 Կբ
1519x1013px - 716 Կբ
1620x1080px - 560 Կբ
1549x1033px - 672 Կբ
1556x1038px - 649 Կբ
1564x1043px - 720 Կբ
1498x998px - 638 Կբ
1574x1049px - 647 Կբ
1620x1080px - 565 Կբ
1568x1045px - 667 Կբ
1620x1080px - 470 Կբ
1620x1080px - 513 Կբ
1568x1045px - 621 Կբ
1573x1049px - 721 Կբ
1620x1080px - 328 Կբ
1620x1080px - 306 Կբ
1620x1080px - 398 Կբ
1620x1080px - 322 Կբ
1620x1080px - 359 Կբ
1620x1080px - 308 Կբ
1620x1080px - 326 Կբ
1620x1080px - 372 Կբ
1620x1080px - 341 Կբ
ևս 61 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին:
Վարչապետ Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախ տեղի է ունեցել նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Հարգելի՛ ներկաներ,
Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին հյուրընկալության և այսօրվա նիստի գերազանց կազմակերպման համար։
Թույլ տվեք նաև Ղազախստանի Հանրապետությանը մաղթել հաջող և արդյունավետ աշխատանք առաջիկա նախագահության ընթացքում։
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,
Այս տարի մենք ամփոփում ենք մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը, որի շրջանակներում կուտակվել է համագործակցության զգալի գործնական փորձ։
Այս համատեքստում, մենք ներկայումս մշակում ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները՝ հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների և այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։
Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային համագործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների՝ Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացիային և ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։
Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը։
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է նաև ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը կայուն հետաքրքրություն ցուցաբերող դիտորդ պետությունների հետ կառուցողական երկխոսության զարգացումը։
Ներքին շուկայի անխափան գործունեության ապահովումն ինտեգրման առաջնահերթ նպատակներից մեկն է։ Սա ենթադրում է խոչընդոտների հետևողական վերացում, կարգավորչական ընթացակարգերի թվայնացում և պարզեցում, ինչպես նաև տնտեսական գործընթացի բոլոր մասնակիցների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում։
Համոզված եմ, որ Հանձնաժողովն՝ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ պետք է շարունակի լուծել զգայուն հարցերը՝ փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածությունների մշակման միջոցով։
Թույլ տվեք ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ փոխադարձության, իրավահավասարության, ինքնիշխանության և ազգային իրավազորությունների սկզբունքների հիման վրա։
Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխություններն ավելի լայն տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում՝ նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։
Այս առումով, գնահատանքս եմ հայտնում Ադրբեջանի Հանրապետության նախագահին` Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու որոշման համար։
Սա տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու առաջին նշանակալի նվաճումներից մեկն է։
Գործընկերներ,
Վերջին տարիներին ծառայությունների ոլորտի կարևորությունը մեր տնտեսություններում կայուն աճում է։ Այս ոլորտը ձևավորում է ՀՆԱ-ի և զբաղվածության զգալի մասը։
Միասնական ծառայությունների շուկայի գործունեությունը բարելավում է մատակարարների որակը և մրցունակությունը, պարզեցնում ընթացակարգերը և ստեղծում ավելի բարենպաստ միջավայր բիզնեսի համար։
Կարծում ենք, որ այս ուղղության զարգացումը պետք է լինի ավելի դինամիկ, քանի որ այն անմիջականորեն ազդում է ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական աճի վրա։
Ոչ պակաս նշանակալի ուղղություն է նաև թվայնացումը: Կայուն զարգացումն այսօր անհնար է առանց թվային տեխնոլոգիաների ներդրման, որոնք ամուր հիմք են ձևավորում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի համար։
Այս տարի կոնսենսուս է ձևավորվել էլեկտրոնային առևտրի կարգավորման առանցքային հարցերի շուրջ: Համաձայնեցված որոշումները հիմք են ստեղծում միասնականացված, բայց միևնույն ժամանակ ճկուն մոտեցման համար, և արդեն իսկ ներդրվում են մի շարք մեխանիզմներ՝ ստեղծելով կանխատեսելի պայմաններ շուկայի մասնակիցների համար։
Այս համատեքստում, այս տարի ինտեգրման առանցքային գործնական ուղղություններից մեկն ապրանքների տեղաշարժի թափանցիկության և հետագծելիության բարձրացումն էր։
Դրոշմավորման համակարգերի զարգացումը՝ անդամ պետությունների հարկաբյուջետային համակարգերի անհրաժեշտ թվային ինտեգրման հետ միասին, նպաստում է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ստվերային շրջանառության նվազեցմանը։
Այս միջոցառումներն ուղղած են բարեխիղճ մրցակցության ապահովմանը և ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանությանը՝ միաժամանակ նվազեցնելով բիզնեսի վարչարարական բեռը։
Զբոսաշրջության ոլորտն ունի զգալի բազմապատկական ազդեցություն և ներդրում ԵԱՏՄ երկրների տնտեսություններում, և այսօր ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը նոր խթան կհաղորդի փոխադարձ զբոսաշրջային հոսքի ավելացմանը։
Հարգելի՛ գործընկերներ,
Վերջում թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության և կայուն զարգացման։
Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարվա առիթով և մաղթում հաջողություններ 2026 թ.-ին, իսկ մեր ժողովուրդներին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորմանը, ԵԱՏՄ գալիք տարվա բյուջեին, երրորդ երկրների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հաստատվել է Զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառումն անցկացվել է «Էրմիտաժ» թանգարանային համալիրում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարևորել ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հաջորդ տարի ևս փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Նա նաև շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով ու մաղթել հաջողություններ:
Երկրների առաջնորդներն «Էրմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պյոտրովսկիի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Նրանք եղել են նաև Հայաստանի մշակույթի և արվեստի սրահում:
* * *
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումներին մասնակցելու համար։
Երեկ և այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ամեն ինչ շատ լավ է անցել։
Հուսով եմ՝ մթնոլորտը լավն էր։ Բայց ամենակարևորը՝ մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թ-ին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին այն կազմել է 4,5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։
Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։
Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։
Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալություն այստեղ գտնվելու համար»:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի, հրավերի համար։
Կարծում եմ՝ մենք միասին շատ հագեցած երկու օր անցկացրինք ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերում։ Իհարկե, շատ կարևոր որոշումներ կայացվեցին։ Եվ հիմա, Սանկտ Պետերբուրգ կատարած իմ աշխատանքային այցի տրամաբանական ավարտն է։
Իհարկե, մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։
Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։
Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը:
Կրկին շնորհակալություն հրավերի, հրաշալի ծրագրի և մթնոլորտի, և աշխատանքային ու մշակութային միջոցառումների շատ բարձր մակարդակով կազմակերպման համար։
Շատ շնորհակալ եմ»:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIPP նախագծին և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: