1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 679 Կբ
1670x1113px - 822 Կբ
1670x1113px - 779 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 768 Կբ
1670x1113px - 380 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 450 Կբ
1670x1113px - 623 Կբ
1670x1113px - 472 Կբ
1670x1113px - 816 Կբ
1670x1113px - 624 Կբ
1670x1113px - 663 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 2 Մբ
1670x1113px - 757 Կբ
1670x1113px - 849 Կբ
1670x1113px - 814 Կբ
1670x1113px - 922 Կբ
1670x1113px - 924 Կբ
1670x1113px - 889 Կբ
1670x1113px - 839 Կբ
1670x1113px - 617 Կբ
1670x1113px - 535 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 780 Կբ
1670x1113px - 635 Կբ
6000x4000px - 8 Մբ
1670x1113px - 498 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 881 Կբ
1670x1113px - 741 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 917 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
ևս 43 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին:
* * *
Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Երկուստեք նշվել է, որ առկա է այդ ոլորտում փոխգործակցության մեծ ներուժ:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ:
* * *
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը Փարիզի Խաղաղության համաժողովին: Էմանուել Մակրոնը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին հրավիրելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել բոլոր ուղղություններով կապերի զարգացումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի ընթացքին:
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացին և ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ընթացքին առնչվող թեմաներ:
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» պանելային քննարկմանը:
Վերջնիս մասնակցել են նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան:
Հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձել է հիբրիդային սպառնալիքների դեմ ՀՀ Կառավարության քայլերին և իրականացվող միջոցառումներին: Ապատեղեկատվության դեմ պայքարում երկրի ղեկավարը կարևորել է պետական գերատեսչությունների ժամանակին արձագանքը և կիսվել անձամբ իր կողմից իրականացված փորձով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով Եվրոպական միության հետ համագործակցությանը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում ներկա է գտնվել «Բոլորից առաջ երեխաները. Երեխաների բարեկեցությանն ուղղված համաշխարհային հանձնառություն» թեմայով գագաթնաժողովի բացմանը:
Գագաթնաժողովին ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից՝ ի պատիվ Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովի մասնակիցների տրված պաշտոնական ընթրիքին:
Երկրների առաջնորդներին Ելիսեյան պալատում դիմավորել են Էմանուել Մակրոնը և տիկին Բրիջիթ Մակրոնը: