Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

25.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Այդ համատեքստում, զրուցակիցներն ընդգծել են հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:

← Վերադառնալ