Մամլո հաղորդագրություններ
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված հետազոտական խմբի անդամներին
1670x1113px - 737 Կբ
1670x1113px - 667 Կբ
1670x1113px - 658 Կբ
1670x1113px - 730 Կբ
1670x1113px - 608 Կբ
1670x1113px - 602 Կբ
1670x1113px - 625 Կբ
1670x1113px - 608 Կբ
1670x1113px - 650 Կբ
1670x1113px - 958 Կբ
1670x1113px - 886 Կբ
1670x1113px - 908 Կբ
1113x1670px - 645 Կբ
1670x1113px - 605 Կբ
1670x1113px - 650 Կբ
ևս 12 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՀԱՀ նորընտիր նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, Հայաստանի տեխնոլոգիական ուսումնասիրության ծրագրի գործադիր տնօրեն Արթուր Խալաթյանը և այլք:
Վարչապետը բարձր է գնահատել հետազոտական խմբի գործունեությունը և նշել, որ ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը տեխնոլոգիական տնտեսության զարգացումն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ կադրերի պատրաստման ուղղությամբ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և հավելել, որ գործադիրի ուշադրության կենտրոնում է բարձրորակ կրթական համակարգի կայացման խնդիրը: Վարչապետը հավելել է, որ այդ նպատակով ոլորտում իրականացվելու են համալիր բարեփոխումներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հետազոտական աշխատանքներում ներգրավված անձանց մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն օժանդակելու համար:
Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական ընկերությունների մրցունակության բաձրացման, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման հնարավորություններին:
Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ: