Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Նյու Յորք Թայմս» ամսագրի գրասենյակ

25.09.2019

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Նյու Յորք Թայմս» ամսագրի գրասենյակ և հանդիպում-զրույց ունեցել ամսագրի խմբագրական խորհրդի անդամների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններին, մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող համակարգային բարեփոխումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության տնտեսական գերակայություններին։

← Վերադառնալ