Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը Սյունիքի մարզում այցելել է ՊՆ N զորամաս

21.04.2021

ևս 12 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։

Կառավարության ղեկավարը զրուցել է նաև զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։

← Վերադառնալ