Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

21.06.2021

ևս 16 լուսանկար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
 

← Վերադառնալ