Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին

10.10.2022

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Վան Գրիգորյանին և Էնթոնի Բարսամյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Վարչապետը բարձր է գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությունն ու ծրագրերը ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ համախմբումը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին և համազգային թեմաներին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ