Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռիչարդ Մուրին

16.12.2022

ևս 1 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների:
 

← Վերադառնալ