ևս 4 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց զարգացմանը, ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին, այդ համատեքստում ՀՀ դիրքորոշումներին, սահմանազատման գործընթացին: Տարածաշրջանային կայունության ապահովման առումով կարևորվել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ: