Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը հանդիպում է ունեցել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
08.03.2025
ևս 12 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շուրջ երեք տասնյակ ուսանողների և շրջանավարտների հետ:
Վարչապետը հանդիպմանը մասնակից աղջիկներին շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առիթով և մաղթել հաջողություններ ուսման և հետագա գործունեության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր: