1670x1113px - 957 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 923 Կբ
1670x1113px - 778 Կբ
1670x1113px - 813 Կբ
1670x1113px - 837 Կբ
1670x1113px - 915 Կբ
1670x1113px - 1021 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 2 Մբ
1670x1113px - 749 Կբ
1670x1113px - 706 Կբ
1670x1113px - 703 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 827 Կբ
1670x1113px - 578 Կբ
1670x1113px - 536 Կբ
1670x1113px - 609 Կբ
1670x1113px - 469 Կբ
1670x1113px - 882 Կբ
1670x1113px - 616 Կբ
1670x1113px - 873 Կբ
1670x1113px - 934 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 849 Կբ
1670x1113px - 2 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 905 Կբ
1670x1113px - 950 Կբ
ևս 29 լուսանկար
Ապրիլի 12-ին շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ:
Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 25 .8 մլն եվրո, իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային, ԵՄ աջակցության դրամաշնորհային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին, ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ:
Հաջորդիվ վարչապետն այցելել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամաս: Նշվել է, որ Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացվել է ավելի քան 70 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայր, զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է դեպի Նռնաձոր ավտոճանապարհի կառուցումը: Մեկնարկել են նաև բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները: