Մամլո հաղորդագրություններ

Կայացել է ՀՀ վարչապետի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

28.04.2025

ևս 2 լուսանկար

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից:
 

← Վերադառնալ