Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը

30.05.2025

ևս 4 լուսանկար

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է սենատոր Դեյնզի այցը Հայաստան՝ կարևորելով Հայաստան–ԱՄՆ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:

Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերելի հարցեր:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։
 


 

← Վերադառնալ