Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը Պրահայում մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 706 Կբ
1670x1113px - 880 Կբ
1670x1113px - 584 Կբ
1670x1113px - 410 Կբ
1670x1113px - 594 Կբ
1670x1113px - 456 Կբ
1670x1113px - 517 Կբ
1670x1113px - 727 Կբ
1670x1113px - 823 Կբ
1670x1113px - 534 Կբ
1670x1113px - 425 Կբ
1670x1113px - 633 Կբ
1670x1113px - 479 Կբ
1670x1113px - 569 Կբ
1670x1113px - 586 Կբ
1670x1113px - 469 Կբ
1670x1113px - 390 Կբ
ևս 15 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում մասնակցել է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը: Վերջինիս մասնակցել են նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ավստրիայի նախկին կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախկին նախարար Միրոսլավ Լայչակը:
Վարչապետը, պատասխանելով քննարկման մոդերատորի` ԵՄ-ին անդամակցության մասին հարցին, հիշեցրել է, որ ՀՀ-ում ընդունվել է օրենք` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ՀՀ-ն սերտ համագործակցություն ունի Եվրամիության հետ: «Բայց մյուս կողմից, մենք խնդիր չունենք խզելու մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ վարում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և դա մեր ռազմավարությունն է»,- ասել է վարչապետը։
Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ Կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի և այդ հարցում կարևորել ԵՄ հետևողական ու շարունակական աջակցությունը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ-ի նպատակն է տարածաշրջանային երկրների հետ միասին կայուն և երկարատև խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։
«Եվ գիտեք, որ այս տարի կարողացանք Ադրբեջանի հետ դրական արդյունքներով ավարտել մեր երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այսինքն՝ այդ նախագիծը համաձայնեցվել է երկկողմանիորեն, և հիմա ժամանակն է ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։