Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը ներկա է գտնվել «Հոմպլեքս Մոլ» կենտրոնի բացման արարողությանը

25.06.2025

ևս 12 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հոմպլեքս Մոլ» շինանյութի կենտրոնի բացման արարողությանը:

Վարչապետը շրջայց է կատարել «Հոմպլեքս Մոլ»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին և կենտրոնի գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնի ստեղծման համար իրականացվել է 70 մլն դոլարի ներդրում: Արդյունքում, ընդհանուր առմամբ, ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ:

Կենտրոնը կառուցված է որպես բազմաֆունկցիոնալ համալիր, որի նպատակն է ձևավորել նոր մշակույթ շինարարության ոլորտում: «Հոմպլեքս Մոլը» նախատեսում է դառնալ նաև բիզնես համագործակցության հարթակ, որտեղ կանցկացվեն մասնագիտական հանդիպումներ, շնորհանդեսներ և ցուցահանդեսներ՝ համախմբելով շինարարական ոլորտի տեղական արտադրողներին, ներդրողներին և ոլորտային մասնագետներին։


 

← Վերադառնալ