Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ
1670x1113px - 764 Կբ
1670x1113px - 744 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 790 Կբ
1670x1113px - 967 Կբ
1670x1113px - 768 Կբ
1670x1113px - 763 Կբ
1670x1113px - 730 Կբ
1670x1113px - 700 Կբ
1670x1113px - 611 Կբ
1670x1113px - 682 Կբ
1670x1113px - 834 Կբ
1670x1113px - 876 Կբ
1670x1113px - 735 Կբ
1670x1113px - 796 Կբ
1670x1113px - 850 Կբ
1670x1113px - 707 Կբ
1670x1113px - 964 Կբ
1670x1113px - 921 Կբ
1670x1113px - 858 Կբ
1670x1113px - 676 Կբ
1670x1113px - 955 Կբ
1670x1113px - 887 Կբ
1670x1113px - 1011 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 548 Կբ
1670x1113px - 582 Կբ
1670x1113px - 699 Կբ
1670x1113px - 633 Կբ
1670x1113px - 799 Կբ
ևս 27 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը:
Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրության, այդ թվում՝ դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը և ընդգծել, որ այդ նպատակին հասնելու ուղղություններից մեկն էլ տարբեր մարզաձևերում սիրողական այս մրցաշարերի անցկացումն է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին վերաբերող հարցեր: Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և ընդգծել, որ դպրոցականների շրջանում առկա է այս մրցաշարերին մասնակցելու բավականին մեծ հետաքրքրվածություն: Նրանք շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար:
Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել մրցաշարի մասնակիցներին, ինչպես նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը կանցկացվի Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում՝ հունիսի 29-ին: Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ, որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը: