Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Ալթայի Հանրապետություն

24.07.2025

ևս 11 լուսանկար



Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն:

Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկոպևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։

Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։

 

← Վերադառնալ