Մամլո հաղորդագրություններ

Ասուլիս Վաշինգտոնից

08.08.2025

Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Վաշինգտոնից ուղիղ եթերում կպատասխանի Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների կողմից նախապես ուղարկված հարցերին:

Կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները հարցերը կարող են ուղարկել press.office@gov.am հասցեին` Երևանի ժամանակով մինչեւ ժամը 02:00-ն: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղղել մեկական հարց:

Հարցուպատասխանը կհեռարձակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով:

← Վերադառնալ