Մամլո հաղորդագրություններ

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՉԺՀ

31.08.2025

ևս 7 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Թիենծինի «Բինհայ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և տիկնոջը դիմավորել են ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար պարոն Լեյ Հայչաոն և Թիենծին քաղաքի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նախագահ պարոն Շենգ Մաոլին:

Այսօր նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

 

← Վերադառնալ