Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի պաշտոնական բացման արարողությանը
1670x1113px - 636 Կբ
1670x1113px - 624 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 840 Կբ
1670x1113px - 780 Կբ
1670x1113px - 543 Կբ
1670x1113px - 743 Կբ
1670x1113px - 695 Կբ
1670x1113px - 693 Կբ
1670x1113px - 808 Կբ
1670x1113px - 748 Կբ
1670x1113px - 825 Կբ
1670x1113px - 685 Կբ
1670x1113px - 615 Կբ
1670x1113px - 737 Կբ
1670x1113px - 472 Կբ
1670x1113px - 426 Կբ
1670x1113px - 300 Կբ
1670x1113px - 853 Կբ
1670x1113px - 574 Կբ
1670x1113px - 419 Կբ
1670x1113px - 512 Կբ
1670x1113px - 448 Կբ
1670x1113px - 491 Կբ
3744x2496px - 1 Մբ
1670x1113px - 466 Կբ
1670x1113px - 418 Կբ
1670x1113px - 518 Կբ
1670x1113px - 696 Կբ
ևս 26 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը:
Վարչապետը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ շենքի և ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար 2024 թ. ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ շուրջ 1.2 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները:
Վարչապետը ծանոթացել է նաև «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և նմուշներին, PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությանը:
Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, ՀՀ Կառավարության արտաքին բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը և այլ թեմաների:
***
Ինժեներական քաղաքը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, ձևավորելով ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ՝ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ` տեղական ու միջազգային շուկաների համար։