Մամլո հաղորդագրություններ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԵՄ ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի. վարչապետ
1670x1113px - 476 Կբ
1670x1113px - 826 Կբ
1670x1113px - 725 Կբ
1670x1113px - 668 Կբ
1670x1113px - 636 Կբ
1670x1113px - 443 Կբ
1670x1113px - 1002 Կբ
1670x1113px - 891 Կբ
1670x1113px - 524 Կբ
1113x1670px - 561 Կբ
1670x1113px - 415 Կբ
1670x1113px - 344 Կբ
1670x1113px - 449 Կբ
1113x1670px - 480 Կբ
1670x1113px - 425 Կբ
1670x1113px - 281 Կբ
1670x1113px - 307 Կբ
1670x1113px - 657 Կբ
1670x1113px - 616 Կբ
1670x1113px - 512 Կբ
1670x1113px - 577 Կբ
1670x1113px - 694 Կբ
1670x1113px - 710 Կբ
1113x1670px - 565 Կբ
ևս 21 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ և վարչապետներ: Համաժողովում ողջույնի խոսքով նախ հանդես է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Տիկին Նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Պատվարժան գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Կցանկանայի նախ և առաջ շնորհակալություն հայտնել նախագահ ֆոն դեր Լայենին «Համաշխարհային դարպասներ» համաժողովի տեսլականի համար։
Շատ խորհրդանշական է, որ «Համաշխարհային դարպասներ» խորագիրը կրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց մեր նորաստեղծ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլականով։ Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական և արդար կապակցվածության բոլոր դրսևորումների առավելությունները, քանի որ կապակցվածության բացակայությունը երկար ժամանակ լուրջ խոչընդոտ է եղել Հայաստանի զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին։
Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ, նախագահ Թրամփի աջակցությամբ, Հայաստանը և Ադրբեջանը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։ Ավելին, Հայաստանը և ԱՄՆ-ն, երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ, կիրականացնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում և դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա՝ ամբողջովին համահունչ լինելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականին։
Հարգելի գործընկերներ,
Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես «TRIPP» ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա։
Հետևաբար, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց։
Տիկնայք և պարոնայք,
Մեծ պատիվ էր այսօր ելույթով դիմել ձեզ, և անկեղծորեն հույս եմ փայփայում, որ խոսքերս արձագանք գտան ձեզ մոտ և ոգեշնչեցին ձեզ՝ կայացնելու համարձակ որոշումներ՝ հանուն խաղաղության, կայունության, դիմակայունության և բարգավաճման: Բոլորիս արդյունավետ օր եմ մաղթում:
Շնորհակալություն»։
Համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև շփումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Անգոլայի նախագահ Ժուաո Մանուել Գոնսալվիշ Լորենսուի, Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ: