Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը Եգիպտոսում կմասնակցի Խաղաղության գագաթնաժողովին

12.10.2025

 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։

Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։

← Վերադառնալ