Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

29.10.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։

Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

 

← Վերադառնալ