Մամլո հաղորդագրություններ
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
1670x1113px - 628 Կբ
1670x1113px - 533 Կբ
1670x1113px - 880 Կբ
1670x1113px - 850 Կբ
1670x1113px - 813 Կբ
1670x1113px - 586 Կբ
1670x1113px - 812 Կբ
1670x1113px - 674 Կբ
1670x1113px - 752 Կբ
1670x1113px - 674 Կբ
1670x1113px - 786 Կբ
1670x1113px - 593 Կբ
1670x1113px - 707 Կբ
1670x1113px - 596 Կբ
1670x1113px - 552 Կբ
1670x1113px - 514 Կբ
1670x1113px - 512 Կբ
1670x1113px - 842 Կբ
1670x1113px - 784 Կբ
1670x1113px - 682 Կբ
1670x1113px - 489 Կբ
1670x1113px - 488 Կբ
ևս 19 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև օրնեսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, գործադիր իշխանության մարզային ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով։ Վարչապետը հիշեցրել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզերում, ինչը կարևոր իրադարձություն և փոփոխություն է։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն արտահայտում է երկրի ռազմավարությունը, որ պետք է ավելի ուշադիր և հոգատար լինել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։ «Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք», -ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով, որ բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության առարկա։
Վարչապետը հիշեցրել է, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունը, անտառները կենսական նշանակություն են ունեցել և սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ծառայել են մեր պետությանը և մեր ժողովրդին․ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին։ Ուզում եմ նաև, այո՛, հարցը դիտարկել կենսաբազմազանության COP17 գագաթաժողովի և ընդհանրապես COP17-ի նախագահող երկրի տրամաբանությամբ, որովհետև անտառները շրջակա միջավայրը և նրա նկատմամբ մեր վերաբերմունքն է ի վերջո ստեղծում կամ կրճատում այն պայմանները, որտեղ հենց տեղի է ունենում կենսաբազմազանությունը»։
Ամփոփելով՝ վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է հերթական ստորաբաժանման կառույցի աշխատանքային մեկնարկի առիթով․ «Ցանկացած պետական ծառայության մեջ նաև նոր գործարկվող ծառայություններում, մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի մեր ծառայողների բարեվարքությունը։ Սա պետք է մշտապես լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև նոր տեխնիկա, նոր ավտոմեքենաներ, նոր խնդիրներ, նոր բովանդակություն, դա մեզ համար նշանակում է նաև ծառայության նոր հոգեբանություն, ծառայության նոր մոտեցում և նոր գիտակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչի համար»։
Նիկոլ Փաշինյանը էկոպարեկներին մաղթել է հաջող ծառայություն և ակնկալել, որ այն կիրականացվի բարեվարքության և պրոֆեսիոնալության բարձր մակարդակով՝ կանխարգելելով իրավախախտումները։
Ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը:
Հաջորդիվ՝ ՀՀ վարչապետը շրջել է էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկով շուրջօրյա (24/7) ռեժիմով կապահովվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի տարածքում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և այդ տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը: Ներկայացվել է նաև, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքում պաշտոնի է նշանակվել 127 էկոպարեկային ծառայող: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է տեխնիկապես հագեցված նոր ծառայողական մեքենաներին ևս: