Մամլո հաղորդագրություններ
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
1670x1113px - 608 Կբ
1670x1113px - 497 Կբ
1670x1113px - 915 Կբ
1670x1113px - 576 Կբ
1670x1113px - 635 Կբ
1670x1113px - 634 Կբ
1670x1113px - 670 Կբ
1670x1113px - 672 Կբ
1670x1113px - 559 Կբ
1670x1113px - 556 Կբ
1670x1113px - 546 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 937 Կբ
1670x1113px - 904 Կբ
1670x1113px - 902 Կբ
1670x1113px - 481 Կբ
1670x1113px - 620 Կբ
1670x1113px - 786 Կբ
1670x1113px - 588 Կբ
1670x1113px - 630 Կբ
1670x1113px - 685 Կբ
1670x1113px - 616 Կբ
1670x1113px - 625 Կբ
1670x1113px - 608 Կբ
1670x1113px - 630 Կբ
1670x1113px - 928 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 472 Կբ
1670x1113px - 503 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 1 Մբ
ևս 29 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հանձնաժողովի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին փուլով սահմանված ժամկետներում տրվել են հայտարարություններ, քննվել են ներկայացված դիմումները և ընտրվել այն թեկնածուները, որոնք համապատասխանում են վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար սահմանված պահանջներին: Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ, նիստերի շրջանակում տեղի է ունենում մրցույթի երկրորդ փուլը և առաջին փուլով ընտրված թեկնածուներից հարցազրույցի արդյունքներով կընտրվեն հանձնաժողովի անդամները և գլխավոր տնօրենը:
Օրակարգի համաձայն, հանձնաժողովի անդամները նախ ուսումնասիրել են թեկնածուների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը և հարցազրույց անցկացրել թեկնածուների հետ: Հարցազրույցի ընթացքում թեկնածուները ներկայացրել են ոլորտի զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման իրենց տեսլականը, մասնագիտական փորձառությունը, պատասխանել մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին: Հարցազրույցի փուլից հետո տեղի է ունեցել քվեարկություն, ամփոփվել են քվեարկության արդյունքները և կայացվել է որոշում՝ հաղթողներ ճանաչելու վերաբերյալ:
Հաջորդիվ՝ վարչապետը հրապարակել է մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել՝ Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շանթ Շեխերդիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թումաս Պալուն, «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել «Բերեկկե բանկ Ղազախստանի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովի անդամներին արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ էական և շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է Հայաստանի Հանրապետության համար, և այդ բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում»: Վարչապետի խոսքով, Կառավարությունը պատվիրակում է հիմնադրամի կառավարումն ընտրված անդամներին և գլխավոր տնօրենին՝ շարունակելով էական դեր ունենալ քաղաքականությունները մշակելու պրոցեսում: Երկրի ղեկավարի խոսքով, այս պրոցեսում շատ էական դեր ունեն նաև շահառուները՝ իրենց ամենօրյա արձագանքներով և գոհունակության իրենց աստիճանով, ինչպես նաև բժշկական հանրությունը, որի ներկայացուցիչները ներգրավված են մրցութային հանձնաժողովում:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ Կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, շահառուները, բժշկական հանրությունը, հոգաբարձուների խորհուրդը և գլխավոր տնօրենը ձևավորեն բալանսների որոշակի համակարգ, որն էլ իր հերթին կապահովի հիմնադրամի և ընդհանրապես Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդհանուր զարգացումը և հաջողությունը:
Ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել պրոցեսում ընդգրկված բոլոր պատասխանատուներին, ինչպես նաև հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ նա որևէ կարգավիճակով կշարունակի իր մասնակցությունը պրոցեսին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է բավարար ներուժ, որպեսզի մինչ այս պահն ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակվի, քանի որ առջևում սպասվում է ամբողջ բնակչության ներառում Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգ, որը մեծ և ծավալուն աշխատանք է: