Մամլո հաղորդագրություններ
Սևանա լճի ափին տեղի է ունեցել «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնը
1670x1113px - 948 Կբ
1670x1113px - 751 Կբ
1670x1113px - 501 Կբ
1670x1113px - 663 Կբ
1670x1113px - 627 Կբ
1670x1113px - 603 Կբ
1670x1113px - 579 Կբ
1670x1113px - 712 Կբ
1670x1113px - 708 Կբ
1670x1113px - 732 Կբ
1670x1113px - 868 Կբ
1670x1113px - 772 Կբ
1670x1113px - 842 Կբ
1670x1113px - 649 Կբ
1670x1113px - 777 Կբ
1670x1113px - 720 Կբ
1670x1113px - 820 Կբ
1670x1113px - 569 Կբ
1670x1113px - 672 Կբ
1670x1113px - 759 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 586 Կբ
1670x1113px - 674 Կբ
1670x1113px - 704 Կբ
1670x1113px - 847 Կբ
1670x1113px - 815 Կբ
1670x1113px - 687 Կբ
1670x1113px - 825 Կբ
1670x1113px - 825 Կբ
1670x1113px - 683 Կբ
1670x1113px - 625 Կբ
1670x1113px - 812 Կբ
1670x1113px - 788 Կբ
1670x1113px - 815 Կբ
1670x1113px - 588 Կբ
1670x1113px - 853 Կբ
1670x1113px - 741 Կբ
1670x1113px - 897 Կբ
1670x1113px - 793 Կբ
1670x1113px - 872 Կբ
1670x1113px - 820 Կբ
1670x1113px - 690 Կբ
1670x1113px - 733 Կբ
1670x1113px - 675 Կբ
1670x1113px - 657 Կբ
1670x1113px - 759 Կբ
1670x1113px - 729 Կբ
1670x1113px - 767 Կբ
1670x1113px - 858 Կբ
1670x1113px - 753 Կբ
1670x1113px - 620 Կբ
1670x1113px - 535 Կբ
1670x1113px - 806 Կբ
1670x1113px - 685 Կբ
1670x1113px - 662 Կբ
1670x1113px - 693 Կբ
1670x1113px - 436 Կբ
1670x1113px - 787 Կբ
1670x1113px - 941 Կբ
1670x1113px - 532 Կբ
1670x1113px - 546 Կբ
1670x1113px - 566 Կբ
1670x1113px - 863 Կբ
1670x1113px - 748 Կբ
1670x1113px - 640 Կբ
1670x1113px - 974 Կբ
1670x1113px - 786 Կբ
1670x1113px - 922 Կբ
1670x1113px - 918 Կբ
1670x1113px - 894 Կբ
1670x1113px - 891 Կբ
1670x1113px - 840 Կբ
1670x1113px - 854 Կբ
1670x1113px - 769 Կբ
1670x1113px - 1004 Կբ
1670x1113px - 751 Կբ
1670x1113px - 573 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 712 Կբ
1670x1113px - 783 Կբ
1670x1113px - 644 Կբ
ևս 78 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել օգոստոսի 21-ին և 22-ին Սևանա լճի ափին անցկացվող «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին:
Փառատոնի շրջանակում կատարումներով հանդես են եկել եզրափակիչ փուլ անցած երաժշտախմբերը: Եզրափակիչ փուլին նախորդել են կենդանի լսումներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցել են երիտասարդ երաժիշտներից կազմված շուրջ 100 խմբեր: Մրցութային բոլոր փուլերում մասնակիցների կատարումները գնահատել է ոլորտի ճանաչված մասնագետներից կազմված ժյուրին՝ ապահովելով ընտրության մասնագիտական և անաչառ ընթացքը։ «Վարչաֆեստ 2026»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են՝ Վահագն Հայրապետյանը, Կառլ Մանուկյանը, Վահագն Գևորգյանը, Նարինե Զարիֆյանը և Մհեր Մանուկյանը։ Լսումների արդյունքներով նախ ընտրվել են 50 լավագույն խմբերը, իսկ եզրափակիչ փուլ անցել են 20 երաժշտախմբեր:
Եզրափակիչ փուլի մասնակիցների կատարումներից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլոր մասնակիցներին և ժյուրիի անդամներին, խոսել փառատոնն ընդլայնելու և ամենամյա դարձնելու, ինչպես նաև լավագույն մասնակիցների մասնակցությամբ գալա համերգ կազմակերպելու գաղափարի մասին: Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, բոլոր գործընկերներին, ովքեր մասնակցություն են ունեցել այսօրվա փառատոնի կազմակերպման գործում: «Այսօրվա հրաշալի օրը, համոզված եմ, հրաշալի ավարտ կունենա այն պահին, երբ մրցանակակիրներին կպարգևատրենք և, իհարկե, նաև Գրան Պրի մրցանակը ստացողը նորից ելույթ կունենա մեր ծափահարությունների ներքո»,-իր խոսքում նշել է երկրի ղեկավարը։
Հաջորդիվ՝ «Վարչաբենդ» երաժշտական խումբը հանդես է եկել ելույթով, որում հանդես է գալիս և հարվածային գործիքներով նվագում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կատարումներին հաջորդել է պարգևատրման արարողությունը: Հաղթողները որոշվել են ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականների, այնպես էլ ներկա հանդիսատեսի քվեարկության արդյունքներով։ Գլխավոր մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին արժանացել է «Red Line» խումբը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Dophamin» խումբը, երկրորդ հորիզոնականը՝ «Noosh» խումբը, երրորդ հորիզոնականը՝ «Folkastic» խումբը: Փառատոնի մրցանակային ֆոնդը կազմում է 10 մլն դրամ՝ նախատեսված գլխավոր, առաջին, երկրորդ և երրորդ մրցանակակիրների համար։ Գլխավոր մրցանակը 4 000 000 դրամ է, առաջին մրցանակը՝ 3 000 000 դրամ, երկրորդ մրցանակը՝ 2 000 000 դրամ, երրորդ մրցանակը՝ 1 000 000 դրամ:
«Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ։ Փառատոնը կոչված է դառնալու երիտասարդ երաժիշտների բացահայտման, նրանց ստեղծագործական ներուժի զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման կարևոր հարթակ՝ միաժամանակ նպաստելով կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանը, Հայաստանի մշակութային կյանքի հարստացմանը, ձևավորել ամենամյա մշակութային իրադարձություն, որը կնպաստի Հայաստանի երաժշտական կյանքի ակտիվացմանն ու միջազգային ճանաչելիության բարձրացմանը։
Փառատոնի շրջանակում եզրափակիչ փուլ անցած երաժշտախմբերը մասնակցել են նաև «Վարչաֆեստ» վրանային ճամբարի ծրագրին, որի շրջանակում ստեղծվել է փորձի փոխանակման, համագործակցության և նոր ստեղծագործական կապերի ձևավորման նպաստավոր միջավայր: Փառատոնի երկու օրերի ընթացքում տեղի է ունեցել նաև համերգային հատուկ ծրագիր՝ սիրված երաժշտական խմբերի մասնակցությամբ։