Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը

31.08.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն:

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
 

← Վերադառնալ