Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

18.09.2026

ևս 13 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտում այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Տոբիաս Մելցը վարչապետին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում զարգացումները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրածնային տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը, փորձարկումներին, մոդելավորմանը,, սենսորային տեխնոլոգիաներին, թվային մոդելներին և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում համագործակցության հնարավորություններին:

 

← Վերադառնալ