Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ներկա է գտնվել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը
1670x1113px - 585 Կբ
1670x1113px - 591 Կբ
1670x1113px - 438 Կբ
1670x1113px - 778 Կբ
1670x1113px - 681 Կբ
1670x1113px - 548 Կբ
1670x1113px - 688 Կբ
1670x1113px - 630 Կբ
1670x1113px - 702 Կբ
1670x1113px - 692 Կբ
1670x1113px - 1 Մբ
1670x1113px - 572 Կբ
1670x1113px - 946 Կբ
1670x1113px - 738 Կբ
1670x1113px - 636 Կբ
1670x1113px - 516 Կբ
1670x1113px - 576 Կբ
1670x1113px - 662 Կբ
1670x1113px - 758 Կբ
1670x1113px - 479 Կբ
1670x1113px - 514 Կբ
1670x1113px - 468 Կբ
1670x1113px - 543 Կբ
1670x1113px - 511 Կբ
1670x1113px - 425 Կբ
1670x1113px - 510 Կբ
ևս 23 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը։
Վարչապետը շրջայց է կատարել «Նոայի» մարզաբազայում, ծանոթացել ակումբում իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին ու զարգացման ծրագրերին։ Վերակառուցված մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը նախատեսված է մինչև 1,500 երեխայի և պատանու համար։ Կենտրոնի նպատակն է երեխաների և պատանիների համար ստեղծել ֆուտբոլային զարգացման ամբողջական միջավայր՝ ապահովելով մարզումների, կրթության և հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։
Շրջայցի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են առաջին թիմի մարզումային կենտրոնը, բնական և արհեստական ֆուտբոլային խաղադաշտերը, ինչպես նաև նորաբաց մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է երեխաների մարզումների և ֆուտբոլային կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, կենտրոնի հնարավորություններին և ակադեմիայի զարգացման ծրագրին։
Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջությամբ վերափոխվել են շենքի ներքին տարածքները, իրականացվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։ Կենտրոնում ստեղծվել են 15 ժամանակակից հանդերձարաններ, ուսումնական և վերլուծական կենտրոն, մրցավարների հանդերձարան, սպասասրահ և մարզումային ու կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ տարածքներ։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև «Noah Park» նախագիծը և դրա առանցքային բաղադրիչներից մեկը՝ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի՝ 15,000 հանդիսական տեղավորող ապագա մարզադաշտը։ Ներկայացվել են մարզադաշտի նախագծային լուծումները, նախատեսվող ենթակառուցվածքները և ծրագրի իրականացման հաջորդ փուլերը։