Մամլո հաղորդագրություններ
Քննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորությունները
24.09.2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թվային համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Դիմահ Ալ Յահյայի հետ:
Վերջինս ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ նպատակն է խթանել ներառական և կայուն թվային տնտեսության զարգացումը, խորացնել պետությունների միջև թվային համագործակցությունը։
Վարչապետն անդրադարձել է թվայնացման ուղղությամբ ՀՀ Կառավարության ծրագրերին և նշել, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ունեն առաջնահերթություն:
Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և կազմակերպության միջև համագործակցության հնարավորությունները:


