Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
1670x1113px - 596 Կբ
1670x1113px - 573 Կբ
1670x1113px - 535 Կբ
1670x1113px - 709 Կբ
1670x1113px - 643 Կբ
1670x1113px - 618 Կբ
1670x1113px - 639 Կբ
1670x1113px - 638 Կբ
1670x1113px - 778 Կբ
1670x1113px - 757 Կբ
1670x1113px - 465 Կբ
1670x1113px - 604 Կբ
1670x1113px - 353 Կբ
1670x1113px - 984 Կբ
1670x1113px - 570 Կբ
1670x1113px - 427 Կբ
1670x1113px - 497 Կբ
1670x1113px - 332 Կբ
1670x1113px - 667 Կբ
1670x1113px - 877 Կբ
1670x1113px - 661 Կբ
1670x1113px - 967 Կբ
1670x1113px - 623 Կբ
1670x1113px - 670 Կբ
ևս 21 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի պաշտոնական բացման արարողությանը։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նորաբաց ակադեմիայում և մարզահամալիրում, ծանոթացել ստեղծված մարզական ենթակառուցվածքներին ու պայմաններին, որոնք ուղղված են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:
Մանրամասներ են ներկայացվել կատարված ներդրումների և իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ շին. աշխատանքները մեկնարկել են 2025թ., կատարված շուրջ 20 մլն դոլարի ներդրման արդյունքում կառուցվել է երկու ժամանակակից մարզաբազա Երևանում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվում է այսօր՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի «Bosco Welltown» թաղամասում։ Բազմաֆունկցիոնալ «Freedom Arena»-ն համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի 2-րդ կատեգորիայի ստանդարտներին, որտեղ բացի ֆուտբոլային հանդիպումներից, հնարավոր կլինի անցկացնել սպորտային և այլ միջոցառումներ։ Մարզադաշտն ունի շուրջ 2000 նստատեղ։ Սպորտային համալիրի տարածքում կգործի նաև Հայաստանում առաջին մասնագիտացված սպորտային-բժշկական կլինիկան և վերականգնողական կենտրոնը՝ Medicina Dello Sport:
Ավանի մարզաբազայում առկա են կացարաններ՝ նախատեսված մարզիչների և դրա կարիքն ունեցող երեխաների համար, մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, խանութ-սրահ և այլ ենթակառուցվածքներ։ Շինությունը կառուցվել է ժամանակակից «կանաչ շենքերի» ստանդարտներին համապատասխան՝ կիրառելով արևային պանելներ, ջրախնայող համակարգեր, հակաալերգիկ նյութեր և ներկեր։
Մարզաբազաներում կառուցվել են բնական և արհեստական խոտածածկով բարձրորակ խաղադաշտեր, օրգանական նյութերով լցոնված արհեստական խոտածածկով դաշտեր՝ փոքր տարիքի երեխաների համար, ինչպես նաև փակ խաղադաշտ։