Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը մասնակցել է Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի պաշտոնական ընթրիքին
1670x1113px - 935 Կբ
1670x1113px - 960 Կբ
1670x1113px - 491 Կբ
1670x1113px - 923 Կբ
1670x1113px - 845 Կբ
1670x1113px - 841 Կբ
1670x1113px - 864 Կբ
1670x1113px - 502 Կբ
1670x1113px - 448 Կբ
1113x1670px - 459 Կբ
1670x1113px - 465 Կբ
1670x1113px - 454 Կբ
1670x1113px - 462 Կբ
1670x1113px - 454 Կբ
1670x1113px - 503 Կբ
1670x1113px - 456 Կբ
1113x1670px - 565 Կբ
1670x1113px - 512 Կբ
1670x1113px - 588 Կբ
1670x1113px - 852 Կբ
1670x1113px - 823 Կբ
1670x1113px - 579 Կբ
1670x1113px - 484 Կբ
1670x1113px - 461 Կբ
1670x1113px - 468 Կբ
1670x1113px - 809 Կբ
1670x1113px - 732 Կբ
1670x1113px - 772 Կբ
1670x1113px - 661 Կբ
1670x1113px - 665 Կբ
1670x1113px - 666 Կբ
1670x1113px - 730 Կբ
1670x1113px - 645 Կբ
ևս 30 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
Մասնավորապես, միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը: Ընթրիքը մեկնարկել է աղոթքով, որը հնչեցրել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:
Վարչապետ Փաշինյանը ևս հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։
Երկրի ղեկավարն անդրադարձել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը, Սպիտակ տանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանը։ Ըստ վարչապետի՝ հանդիպման ընթացքում ամերիկացի գործընկերները հետաքրքրվել են, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ինչին պատասխանել է, որ չի կարող ասել, թե որքանով է իրատեսական, բայց կարող է ասել, որ հավատում է խաղաղությանը։
Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ խոսակցությունը հետագայում շատ կարևոր ազդեցություն է ունեցել իրադարձությունների զարգացման վրա։ Վարչապետն ընդգծել է նաև խաղաղության հասնելու ճանապարհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը․ «Առանց նրա անձնական ներգրավվածության և անձնական ներդրման, մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը, և սա շատ կարևոր է»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ դժվար լինեն փորձություններն ու դժվարությունները՝ չպետք է հուսահատվել, որովհետև հուսահատվել նշանակում է չհավատալ Աստծուն, հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել։ Եվ, ըստ վարչապետի, դժվարությունները նա հաղթահարել է մի պարզ պատճառով՝ հավատում է Աստծուն։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ամփոփել է 29 -րդ Սաղմոսով, որը կոչվում է Շնորհակալության աղոթք։
Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշը (RAPB) միջազգային, անկախ և քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված երկօրյա միջոցառում է, որը նվիրված է աղոթքին, հավատքին, առաջնորդությանը, կրոնական ազատությանը, խաղաղությանը և Հայաստանի ապագային։ Միջոցառումը նաև հարթակ է տարբեր քաղաքական, ազգային, դավանաբանական և կրոնական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության և համագործակցության համար։