Մամլո հաղորդագրություններ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումը
08.10.2026
Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

