Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը
1670x1113px - 789 Կբ
1670x1113px - 683 Կբ
1670x1113px - 704 Կբ
1670x1113px - 811 Կբ
1670x1113px - 660 Կբ
1670x1113px - 365 Կբ
1670x1113px - 635 Կբ
1670x1113px - 632 Կբ
1670x1113px - 584 Կբ
1670x1113px - 546 Կբ
1670x1113px - 491 Կբ
1670x1113px - 573 Կբ
1670x1113px - 464 Կբ
1670x1113px - 507 Կբ
1670x1113px - 576 Կբ
1670x1113px - 511 Կբ
1670x1113px - 499 Կբ
1670x1113px - 508 Կբ
1670x1113px - 491 Կբ
1670x1113px - 445 Կբ
1670x1113px - 496 Կբ
1670x1113px - 475 Կբ
1670x1113px - 486 Կբ
ևս 20 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկան է գտնվել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու «ՀայՓաս» ընկերության ղեկավար Ռեջիս Բուշյեն կտրել են խորհրդանշական ժապավենը՝ ազդարարելով գրասենյակի գործունեության մեկնարկը։
Այնուհետև վարչապետը, ՆԳ նախարարն ու ներկաները շրջել են գրասենյակում։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է կենսաչափական տվյալների հավաքագրման և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, սպասարկման կազմակերպումն ու քաղաքացիների համար ստեղծված պայմանները։
Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցել է նոր փաստաթղթեր ստանալու գործընթացին՝ տրամադրելով անհրաժեշտ կենսաչափական տվյալները։ Վարչապետի անմիջական մասնակցությունը հնարավորություն է տվել քաղաքացու տեսանկյունից ծանոթանալ սպասարկման փուլերին և գնահատել ընթացակարգերի հստակությունն ու հարմարավետությունը։
Նոր համակարգի արդյունավետությունը քաղաքացին կգնահատի սեփական փորձով՝ հաշվի առնելով դիմելու ընթացակարգերի պարզությունը, սպասարկման հարմարավետությունը և ստացած ծառայության որակը։